Տրամպը փաստացի պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հետ քայլ արեց, ասելով, որ իրենք չեն իմացել, որ Իսրայելը որոշել է հարվածել Իրանի բնական գազի արդյունահանման օբյեկտներին։ Հետո ասում է, որ քանի որ Իրանը տեղյակ չի եղել, որ սա ինքնագործունեություն է Իսրայելի կողմից՝ Իրանը հարվածել է Քաթարի գազի արդյունահանման օբյետկներին։
Ամենակարևորը, Տրամպը փաստացի Իրանին ասում է՝ եկեք այդ աստիճան էսկալացիայի չգնանք ու երաշխավորում է, որ եթե Իրանը այլևս Քաթարի նշված օբյեկտներին չհարվածի՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ Իսրայելը չեն հարվածի Իրանի գազի արդյունահանման օբեկտներին։
Ակամայից հիշեցի մեր պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանին, ով ԼՂՀ դեմ սանձազերված ադրբեջանական ագրեսիային թեժ օրերին հրապարակային երաշխավորում էր, որ հայկական ուժերը չեն հարվածի Բաքվի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Դաժան բան է պատմությունը՝ շատ դաժան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.hakobyan.9/posts/pfbid0bGEmZ1boTGnhB9bDmM3zF2dEvJ2qx7rv9NyabzShqrT1sWDsbh8CfhbWADaLXA5l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



