Դատավորներն աննախադեպ լարվածությամբ էին վարում դատական նիստը: Ակնհայտ էր, որ նրանց սպասելիքները չէին իրականացել: Համոզված կարելի է ասել, որ նրանց անակնկալի բերեց պաշտպանության կողմի հարձակվողական մարտավարությունը:
Ռեժիմի՝ ի դեմս դատարանի պատկերացմամբ մենք պետք է հալված ու շոյված հրաժարվեինք բոլոր տեսակի միջնորդություններից ու սպասինք, թե երբ «մեծահոգի» դատարանը կբարեհաճի սպասվող համաներման հիմքի վրա բավարարել Տիգրանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Բայց, առաջին հերթին, հենց Տիգրանը, նաև Արտակը, Սարգիսը և Դավիթը ապացուցեցին, որ ինչքան էլ, որ կարևորվում է ֆիզիկական ազատությունը, առաջին տեղում է արդարության կայացումը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ռեժիմի սնանկության ցուցադրման և շինծու գործի ջախջախման ևս մեկ հնարավորության օգտագործումը:
Ազատություն քաղբանտարկյալներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: