«Ազատության» տեղեկություններով՝ օրերս Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նրանց:

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:

Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են բանգլադեշցիները փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան:

Կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել