01-99, 1959 թվականին Հայֆիլմում նկարահանված կարճամետրաժ կատակերգական ֆիլմ, Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ:
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, ով պետք է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, ում նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը` 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը, Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի արդյունքում հարբելով` ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։
Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում արտասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վթարի են ենթարկել և դա էլ մեքենայի պետհամարանիշն է և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։
Այս շփոթմունքից էլ սկսում են ծավալվել ֆիլմի իրադարձությունները:
Մհեր Մկրտչյան – Գարսևան
Մուրադ Կոստանյան – Պետրոս
Արման Կոթիկյան – Պողոս
Անատոլի Թորգոմյան – Ալիկ
Լիլիա Հովհաննիսյան – Արփիկ
Գեորգի Չեփչյան – Աշոտ
Ջեմա Սարիբեկյան – Ամալյա
Ավետիկ Ջրաղացպանյան – լեյտենանտ
Թաթուլ Դիլաքյան – ավագ
Հարություն Հայրապետյան – Սեթո
Արամ Ամիրբեկյան – գնորդ
Մայիս Կարագյոզյան – ֆուտբոլիստ
Զարե Տեր-Կարապետյան – դրվագ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: