Հարց`

Արդյո՞ք ճիշտ է, որ երկար ժամանակ պաշտպանվելուց հետո զույգերը դժվարությամբ են երեխա ունենում: Պաշտպանման ո՞ր մեթոդներն են անվտանգ:

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Բնավ ո՛չ: Անկախ պաշտպանության մեթոդից՝ բարիերային (պահպանակ), օրացույցային (ըստ ցիկլի օրերի), թե հորմոնալ, ընդհատելուց անմիջապես հետո, կայանում է հղիությունը, եթե օրգանիզմում չկան ուրիշ օրգան-ֆունկցիոնալ խնդիրներ:

Ասեմ ավելին, հոմոնալ կոնտրացեպցիան համարվում է խթան բեղմնավորման համար. չբերության որոշ տեսակների ժամանակ հատուկ նշանակվում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ մի քանի ամսով, իսկ դադարեցնելուց հետո տեղի է ունենում այսպես կոչված rebound effect-ը՝ հղիացում մոտակա ցիկլերի ընթացքում: Դիմե՛ք Ձեր կոնսուլտանտ գինեկոլոգին ու միասին ընտրեք Ձեզ համար ամենահարմար ու անվտանգ պաշտպանման մեթոդը:

Ամենակարևորը երեխան պետք է ծնվի սպասված, առողջ, ֆինանսապես ու հոգեպես դրան պատրաստ ընտանիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել