Աննան շարունակում է ազգի գլուխն իր կրթարշավներով արդուկել. վերջին անգամ, պարզվում է, Աննան ու ընկերները մարդկանց քարոզել են երեք հիմնական գաղափար. փորձել են ապացուցել, որ իրական է ոչ թե բախտը, այլ կամքը, կենտրոնում պետք է լինի մարդը և վերջապես, որ մնացել ենք 5-րդ դարում: Ի դեպ՝ այս վակխանալիային իր մասնակցությունն էր բերել նաև իշխանամետ «մտավորականներից» Բաբայան Ռուբոն, որին Աննան հատուկ շնորհակալւթյուն է հայտնել:

Վա՜յ այն մտավորականին, որ պետք է Աննայի թեզերը քարոզի իր ժողովրդին: Աննան կարողացել է փողի դիմաց փչացնել շատերին: Օրինակ՝ ո՞ր մի բարոյական մարդը կարող է ժողովրդին համոզել, թե Աննայի համար կենտրոնում մարդն է, երբ հայտնի է, թե ինչ արեցին արցախցինրեին կամ ինչպես մի ամբողջ սերունդ վարի տվեցին հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման: Կամ ինչո՞ւ է Աննան թիրախավորում 5-րդ դարը, եթե անընդհատ Խորենացի է մեջբերում: Չլիներ 5-րդ դարը, Խորենացի կլինե՞ր, հայոց լեզուն կունենա՞ր ինքնատիպ այբուբեն, հատկապես ի՞նչն Աննային չի «դզում» 5-րդ դարում, գիտամշակութային զարթո՞նքը, թե՞ այն գաղափարները, որոնք ծնունդ տվեցին այդ զարթոնքին:

Աննան հաշտ չէ ողջ հայ ժողովրդի հետ, որի դեմ պատերազմ է մղում գաղափարական դաշտում՝ կոտրելու այն գաղափարական հենքը, որը ժողովրդին ազգ է դարձնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել