Իտալական «Ինտերը» սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

Միլանյան ակումբը հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը․ «Ծնունդդ շնորհավոր, Մխիթարյան»։

«Շնորհավոր ծնունդդ, Հենրիխ Մխիթարյան։ Ներաձուրիների կիսապաշտպանն այսօր դառնում է 37 տարեկան։ 2022 թվականի ամռանը միանալով «Ինտերին»՝ նա նշում է իր չորրորդ տարին որպես թիմի խաղացող՝ շարունակելով մնալ առանցքային ֆիգուր՝ շնորհիվ իր խաղային հավասարակշռության, փորձի և որակի։

Նա առաջատարի դեր է խաղացել «Ինտերի» կազմում՝ օգնելով թիմին նվաճել «Երկրորդ աստղը» (Սկուդետոն), ինչպես նաև Իտալիայի գավաթն ու երկու Սուպերգավաթը՝ նպաստելով հաջողություններին իր տակտիկական ինտելեկտով։

Ընթացիկ մրցաշրջանում 22 համարը բոլոր մրցաշարերում արդեն 19 հանդիպման է մասնակցել։ Լավագույն մաղթանքները մեր կիսապաշտպանին ակումբի և բոլոր երկրպագուների կողմից»,- ասված է կայքի հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել