Hetq.am-ը գրում է.

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Գրում է Հետքը։

Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Վերջինս նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել