Պապոյան Գևորը «աչքալուսանք է տվել» հայ ժողովրդին. Ադրբեջանը կրկին Հայաստան է մատակարարում մոտ 4000 տոննա նավթամթերք: «Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար, ինչպես նաև դիզել ու էլի՝ նախնական գնահատականներով, պետք է գինը մեր իմացած շուկայականից 80 դրամ էժան լինի։ Այս անգամ էլ նույն տնտեսվարողներն են, որոնք նախորդ անգամ էին: Ես կարծում եմ, որ պետք է մեր մյուս ներմուծողները բանակցեն և իրենց մատակարարներից ավելի էժան գին ստանան»,-մասնավորապես՝ հայտարարել է Գևորը, որ նաև վստահեցրել է, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողների ընտրության հարցում իր մատը ոչ մի կերպ խառը չէ:

Դե իհարկե խառը չէ. Գևորն ո՞վ է, որ այդ կարգի կարևոր հարցի մեջ «քիթը մտցնի». նմանատիպ հարցերով Աննան ու Նիկոլն են զբաղվում, փողն էլ մեջ-մեջ անում, իսկ գևորներն ընդամենը «կոֆե դնողների» մակարդակի կերպարներ են, որոնց հիմնական միսիան լրագրողների առաջ ինչ-որ բացատրություններ մոգոնելն է:

Պրոցեսը խորանալու է, ու որոշակի ժամանակ անց բոլորս հանկարծ պարզելու ենք, որ դարձել ենք ադրբեջանական նավթամթերքի հիմնական սպառողներից մեկը. ծախված Արցախի ու զավթված Հայաստանի գինը դարձավ Իլհամին հարստացնելը, որի համար դեռ պետք է շնորհակալություն հայտնենք թուրքերին, խոնարհվենք, որ թույլ են տվել ապրել ու դառնալ իրենց ապրանքի սպառողը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե մյուս ներմուխողները չկարողանան իրենց մատակարարներից լավ գին ստանալ: Կլինի այն, որ նրանց ներմուծածը կդառա ոչ մրցունակ, ու ստիպված կլինեն շուկայից դուրս մղվել կամ դառնալ Իլհամի կլիենտը, եթե, իհարկե, Գռզոն թույլ տա. նրա շահերից բխում է, որպեսզի շուկան իր ձեռքում կենտրոնանա: Ու կենտրոնանալու է. Նիկոլի սիրուն աչքերի համա՞ր է ՔՊ- մտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել