Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում հայտնել է ուկրաինական բանակցային պատվիրակության և ամերիկյան ու եվրոպական գործընկերների միջև հանդիպման ավարտի մասին։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն:

Ումերովը նշել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ տեղեկացրել է Ուկրաինայի նախագահին:

«Մեր ամերիկացի գործընկերների հետ պայմանավորվել ենք հետագա քայլերի և մոտ ժամանակներս համատեղ աշխատանքը շարունակելու շուրջ»,- գրել է նա։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «զգալի առաջընթաց է գրանցել» Ուկրաինայի հարցով բանակցություններում, սակայն զգուշացրել է, որ «առջևում դեռ երկար ճանապարհ կա»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Մայամի՝ բանակցությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել