ՔՊ-ական Խաչատրյան Արմենը, փաստորեն, Նիկոլի ենթակա ՆԳ նախարարի գործառույթները վերագրել է Գարեգին Երկրորդին. Հայաստանում հանցագործությունների թվի աճը պայմանավորված է ոչ թե եկեղեցու թերացմամբ, այլ նախևառաջ նրանով, որ իրավապահ ողջ համակարգը զբաղված է մի բանով՝ Նիկոլի պահպանությամբ: Իրավապահների թերացման հետևանք է նախևառաջ այն, ինչի մասին բարբառել է Արմենը: Այո, կա նաև բարոյական արժեքների մերժման խնդիր, բայց այդ խնդիրը Հայաստանում առավելապես սկսեց արտահայտվել առավել ցցուն կերպով 2018-ի խեղկատակությունից հետո՝ պայմանավորված նախևառաջ իշխաննությունների կողմից վարվող քաղաքականությամբ. հայհոյանքն ու ատելությունը Նիկոլը վերածեց քաղաքական թիվ մեկ գործիքի, իսկ երբ այլասերվում է քաղաքան էլիտան, հասարակների այլասերման հարցը դառնում է զուտ տեխնիկայի խնդիր:
Այնպես որ՝ եկեղեցու վրա մուննաթ գալու փոխարեն Արմենը թող հաշվետվություն պահանջի Սարգսյան Արփինեից կամ նրա նախորդից. լրիվ «ռասկուլաչիտ» են արել համակարգը, որ գոհ մնա Նիկոլը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5010
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



