Civilnet.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի նոյեմբերի 5-ին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ Հայաստանում շարքային կոչումով պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։ Գրում է  Civilnet-ը:

Հաջորդ օրը տեղի ունեցած կառավարության նիստում Փաշինյանը, անդրադառնալով Զինված ուժերում ատեստավորման գործընթացին, ներկայացրեց նաև կոնկրետ թվեր։

«Շարքային պայմանագրային 1,559 զինծառայող ստանում է 300-400,000 դրամ վարձատրություն, 1,156 զինծառայող՝ 400-500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600-700,000 դրամ վարձատրություն և 31 շարքային զինծառայող՝ 700,000 դրամ և ավելի վարձատրություն»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց նաև, թե 700,000 և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր զինծառայողներին:

Վարչապետի հայտնածը «կեղտոտ աշխատավարձն է»

Պաշտպանության նախարարությունը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, որ վարչապետի հրապարակած վարձատրության չափերը հաշվարկային են, այսինքն՝ ներառում են հարկերը և պարտադիր վճարները։ Փաստացի՝ զինծառայողների ստացած մաքուր աշխատավարձը զգալիորեն ավելի քիչ է լինելու եկամտահարկի և դրոշմանիշային վճարի պահումներից հետո։

Ուշագրավ է, որ ՊՆ-ն հրաժարվել է տրամադրել ավելի ցածր վարձատրվող շարքային-պայմանագրային զինծառայողների թիվը։ Մասնավորապես, գերատեսչությունը չի պատասխանել այն հարցին, թե քանի շարքային-պայմանագրային զինծառայող է ստանում մինչև 200,000 դրամ կամ 200-300,000 դրամ աշխատավարձ։

Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել է ավելի քան մեկ ամիս անց՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետները։ ՊՆ-ն մերժել է տրամադրել պահանջվող տվյալները՝ հղում անելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությանը վերաբերող հոդվածներին։ Մինչդեռ համանման տվյալներ ավելի վաղ հրապարակել էր ինչպես վարչապետը, այնպես էլ հենց նախարարությունը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել