Tert.am-ը գրում է․
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է թուրքական նավի վրա հարձակման մասին լուրը։
Չեռնոմորսկի նավահանգստում հարձակման ժամանակ վնասվել է թուրքական ընկերությանը պատկանող նավ, անձնակազմը տարհանվել է, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Այս իրավիճակը հաստատում է մեր մտահոգությունները՝ պատերազմի Սև ծովում տարածման վերաբերյալ, ինչպես նաև ծովային անվտանգության և նավարկության ազատության համատեքստում», - ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի անդամները տարհանվել են, և քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/12/12/turkey/4253403
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել