Հայտարարելով, թե Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր՝ Նիկոլն անթույլատրելի է համարել այն հայաստանյան քննարկումները, որոնց մասնակիցները կարծում են՝ արցախյան հարցը լուծված չէ: «Մի կողմից՝ լսում են, որ մեր ընդդիմությոնն ասում ա՝ Հայաստանում բռնաճշումներ ա, բռնապետություն ա, Ադրբեջանն ասում ա՝ մի րոպե, էսքան բռնապետություն ա, բա ինչի՞ Կռավարությունն էդ բաները չի արգելում: Հա ուրեմն իրանք թաքնված օրակարգ ունեն»,-հայտարարել է Նիլկոլն ու նկատել, որ այստեղ էլ հարցեր են բարձրանում՝ կապված «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի հետ, մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ Նիկոլի, պետք է իրենց ժողովուրդներին շանս տան:

Նիոլը մի հարթության վրա է դրել «Արևմտան Ադրբեջանի» ու Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքների համար պայքարի հարցերը, ինչն արդեն դավաճանություն է: Մյուս կողմից՝ նա Ադրբեջանից հնչող ագրեսիվ հռետորաբանությունը պայմանավորել է ոչ թե իր կողմից վարվող անատամ քաղաքականությամբ, այլ ընդդիմության հայրենասիրական խոսույթով՝ ինքն իրենցի թոթափելով ողջ պատասխանատվությունը: Միամիտներին փորձում է խաբել, թե Ադրբեջանն այդպես էլ Հայաստանը ոչ մի քարտեզով չի ճանաչել լոկ այն պատճառով, որ ընդդիմությունը դեռ խոսում է Արցախից, իսկ եթե դադարի խոսել, ապա և՛ «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը կվերանա, և՛ հայ ժողվուրդը շանս կստանա:

Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ Նիկոլը մտադրվել է ընդդիմությանն արգելել Արցախի մասին խոսել. կարող է օրենք ընդունել ու հայտարարել, թե ով խոսի Արցախի կամ արցախցիների իրավունքների մասին, հանցագործ է, պատերազմի հրձիգ: Ընդդիմությանը կմնա կա՛մ լռելը, կա՛մ բանտերում հայտնվելը, իսկ ով կարծում է՝ Նիկոլը նման բան չի անի, անհույս ռոմանտիկ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել