Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գնահատական է տվել Հայաստանում տիրող իրավիճակին՝ ընդգծելով՝ կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 և 2024 թվականներին անփոփոխ է մնացել՝ 47 միավոր։ ՀԿ-ն արձանագրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ, մտահոգիչ են իշխանության՝ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, լրագրողների թիրախավորման դեպքերը։
Սա փաստացի դեղին քարտ է՝ Նիկոլի իշխանությանը մի դեպքում, երբ թե՛ նա, թե՛ նրա մանկլավիկները պնդում են՝ իբր կատաղի պայքար են կոռուպցիայի դեմ տանում: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ հատկապես այն է, որ ՔՊ-ին գնահատական տվողն արևմտյան կառույց է, որ առնվազը պետք է շահագրգիռ լիներ լավ արդյունքներ գրանցելու հարցում. պատկերն այնքան մտահոգիչ է, որ նույնիսկ արևմտյան հանրահայտ ՀԿ-ն չի կարողացել կոծկել իրականությունն ու այն վարդագույնով ներկել:

Արձանագրենք՝ իշխանությունների հակակոռուպցիոն օրակարգի արդյունավետությունը գրեթե զրոյական է, չկա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ միջավայր, ինչը շատ բացասական ազդակ է՝ դոնորներին, ներդրողներին:
Իրավիճակը, սակայն, առավել մտահոգիչ է հենց Նիկոլի համար. ընտրությունների շեմին արձանագրվում է, որ վիճակը վատ է, իսկ եթե դա արձանագրում է արևմտյան ՀԿ-ն, նշանակում է, որ իրավիճակն իրականում աղետալի է: Սրան գումարվում է նաև եկեղեցու դեմ պայքարն ու դրա հանրային արձագանքը, ինչը մինիմալիզացնում է լեգիտիմ ճանապարհով Նիկոլի վերարտադրության հնարավորությունը:
Բայց ո՞վ է ասել, որ Նիկոլի համար խնդիր է. մի ձև կբրդեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել