Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժ. Չիչոյանին, որպեսզի վերջինս տրամադրի իր կողմից քննված և դատավճիռ կայացված՝ ծանր և առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն (գործերի համարները), ինչին վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։
Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է, և այդ առումով շատ բան չկա ասելու։
Երեկ կրկին դիմել եմ նույն դատավորին՝ մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպամեմ դատական կարգով՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։
Հ.Գ. Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը !!
Հ.Գ. Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկություններին կարող եմ ծանոթանալ datalex կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները)))))

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gayane.papoyan.445174/posts/pfbid0X5DfHtDRPg2UCzt9NPBUSu4xYpbGsYNubJ6SJwxWfmFbuYfr7TE1HbohPJknq47Cl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



