Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը: Տեղեկությունը Ազատությանը հաստատեցին քաղաքապետարանից:
«Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քիչ անց մանրամասներ կհայտնեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/azatutyuntv/28521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



