10 սրբազանների երեկ տարածած հայտարարության մեջ մի ուշագրավ հատված կա, որն ասում է․ «Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»։
Այս արտահայտությունը դրդեց նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսների կենսագրություններին։ Ահա ինչ պարզվեց․
10 եպիսկոպոսներից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։
10 եպիսկոպոսներից 5-ը արժանացել են արքության պատվի, այսինքն արքեպիսկոպոս են դարձել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։
10 եպիսկոպոսներից 8-ը թեմերի ղեկավարներ են (7-ը՝ թեմի առաջնորդ, 1-ը՝ առաջնորդական փոխանորդ) և այս պաշտոններին կոչվել են Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնավարման օրոք։
Հիմա հարց։ Այդ ո՞ր անարժանների մասին է խոսքը, իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gegham.stepanian/posts/pfbid034RLry679DeGhthACwdK7Yv9yCWLzKSa5WxspVMYvTzhoQhwq2qWofbXjHLJ2AQ7Yl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



