Ռուսաստանի հատուկ ծառայությունները պատվիրել են դիվերսիա լեհական երկաթուղում, որը վնասել է Ուկրաինա տանող ճանապարհի երկաթուղին, հայտարարել է Լեհաստանի հատուկ ծառայությունների նախարարի մամուլի խոսնակը` Reuters-ի փոխանցմամբ։
Գործակալության տվյալներով՝ սրանք առաջին մեկնաբանություններն են, որոնցում Լեհաստանի անվտանգության ծառայության պաշտոնյան հրապարակավ կասկածներ է հայտնում, որ պայթյունի հետևում կանգնած է Ռուսաստանը, որը վարչապետ Դոնալդ Տուսկը անվանել է աննախադեպ դիվերսիա։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Դեբլին-Վարշավա երկաթուղում տեղի ունեցած պայթյունն անվանել է դիվերսիա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



