«Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց և կիրառվեց համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։
Սակայն այստեղ ուշադրությունս գրավեց Տիգրանի առողջական վիճակն արտացոլող լուսանկարը, որն այսօրվա իրավական համակարգի թշվառության և իշխանության իրական թիրախների մասին է:
Դատաիրավական համակարգը մեր երկրում դասական կանոններով չի գործում, այն քաղաքական հետապնդումների և պատժիչ մեքենայի կցորդն է, որի կիրառման զինանոցը տարաբնույթ ազդեցություն է թողնում` մարդու հոգեբանական վիճակից մինչև առողջական հարցեր:
Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0oZEHa3R5o1GsstwBp1W93b89Bi2i5DfFxETyQcs9wujU8ojmq1k2kCtPUFDqj6d7l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



