Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ միջազգային խումբ են ստեղծել Վրաստանում թուրքական Ս-130 ինքնաթիռի կործանման հետաքննության համար: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։

Նրա խոսքով՝ թուրք մասնագետներն ամբողջ գիշեր աշխատել են աղետի վայրում և մասնակցում են քննչական գործողություններին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով՝ օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդկանց մահվան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել