Աննան բացահայտել է, թե ինչ թեմայով է մագիստրոսական թեզ գրում՝ «Խաղաղ համակեցության հարցի քննարկումը` Կոնֆուցիուսի փիլիսոփայության տեսանկյունից»: Պարզվում է, սակայն, Աննան տանջվում է, տեսնում է, թե ինչ ցավալի, անհավասար պայմաններում է ինքն իրեն դրել՝ գտնվելով մեր իրականության մեջ և միևնույն ժամանակ լինելով դրանից դուրս։

Ինչի՞ց է Աննան նեղվել, արդյոք նրանի՞ց, որ հայ ժողովուրդն ընդդիմանում է Նիկոլի խաղաղության մասին լոլոներին, և մեզ թուրքերին սիրել ստիպել չի ստացվում: Միաժամանակ Աննան, փաստորեն, խոստովանել է, որ հայ իրականությունից դուրս է գտնվում, իսկ թե ինչու, պարզ է՝ իրականում ոչ ոք չի պատրաստվում Աննայի հրահանգով թուրքերի տակն ընկնել, մինչդեռ Աննան նրանց արդեն իսկ իրեն հարազատ է համարում: Միայն երևակայել կարելի է, թե ինչպես է Աննան դիմանում կամ տառապում՝ գիտակցելով, որ թուրքերի հանդեպ իր տածած նուրբ զգացմունքները ոչ ոք գործնականում չի կիսում:

Որքան էլ Աննան փիլիսոփայի, աշխարհից աշխարհ ընկնի ու սովորի ու սովորեցնի, ոչ ոք նրա հայացնքներն իրականում չի կիսելու ոչ միայն այն պատճառով, որ թուրքերին նոր չենք բացահայտում, այլև այն, որ թուրքերն իրենք մեզ հետ խաղաղ ապրելու ոչ մի մտայնություն չունեն, իսկ դրանում համոզվելու համար պետք է երբեմն կարդալ ադրբեջանական մամուլ ու այնտեղից հնչող հայտարարություններին հետևել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել