Մի քանի օր է մամուլը ողողված է ԵԽԽՎ-ում հնչեցրած տիկին Փոստանջյանի հարցի քննարկումներով, կարծիքները տարբեր են, բայց հիմնական 90 տոկոսը քննադատում է տիկինին:Այստեղ շատ կարևոր է հասկանանք, թե ինչ տվեց կամ, ինչ կորցրեցինք տիկինի հարցից հետո, քանի որ առաջին անգամ ՀՀ նոր անկախ պետության ժամանակաընթացքում նախագահը հանդես եկավ փայլուն հարցադրումներով, պահանջներով, ապագա քաղաքական կուրսի և կամքի հստակ նկարագրությամբ:Եղան շատ հարցեր ուղղված` Արցախի խնդրի, ՄՄ-ին միանալու ՀՀ-ի ցանկությանը և ԵՄ-ի հետ համագործակցությանը:Դահլիճում հարցեր տվողների մեջ նաև երևացին խավյարակեր և նավթադոլլարներով գնված պատգամավորներ` ովքեր ցանկանում էին ցեխ շպրտել ՀՀ-ի վրա:Համոզված եղեք, որ բոլորը ստացան իրենց համարժեք պատասխանը, ամեն մեկը յուրովի:Նախագահը ոչ միայն տարբերվում էր այդ հարցերին` ադրբեջանի պատվիրակության ներկայացուցչին և նրանց կողմից գնված մի քանի ներկայացուցիչներին ճիշտ և հստակ պատասխաններով տապալելու մեջ` այլ նաև մինչև այդ հարց ու պատասխանը նրա կողմից կարդացած ելույթով:Ելույթի բովանդակությունը հստակ մեսսիջ էր բոլորին` ԵՄ, ԱՄՆ, ՌԴ,Ադրբեջան, Թուրքիա և այլն:Այս ելույթը պետք է տարածվեր տարբեր երկրների մամուլներում և գրանցվեր վերջնական հաղթանակը, որպես տարբեր երկրների տարբեր ժամանակներում հնչեցված հարցերի և մեղադրանքներին` պատասխան:Ադրբեջանցիները շատ լավ գիտակցում էին, որ ՀՀ նախագահը այս ելույթի ժամանակ վերջնական կտապալի խանի կողմից տարիների ընթացքում հնչեցրած ռազմական սպառնալիքները և փնտրում էին ուղղիներ, թե ինչպես տապալեն այս ելույթը, որ հնչեղություն չստանա:Մենք տեսանք, որ դա նրանց չհաջողվեց, բայց արի ու տես, որ մենք մեր շարքերում ունենք ժառանգություն կուսակցությունը ներկայացնող մի տիկին, որ աջակցեց ադրբեջանցիներին, որ դրսի մամուլում չհասնեն ելույթի իրական մեսսիջները` այլ տարածվեր` նրա կողմից հնչեցված այդ անհեթեթ ու անմակարդակ հարցը:Այժմ ինչ ստացվեց, որ տիկինը ամբողջությամբ կատարեց մի աշխատանք, ինչը չէին էլ կարող երազել ադրբեջանցիները և մի ամբողջ ինստիտուտ էր աշխատել, որ մինչև ելույթը մտածեն, թե ում կաշառեն և ինչ հարցեր ուղղեն, բայց ինչպես տեսանք դա նրանց չհաջողվեց, բայց մեր զարուհին կատարեց դրա մի մասը և չթողեց, որ կարևոր մեսսիջները տեղ հասնեն հարևան երկրների հասարակությանը:Նույնը կատարվեց մեզ մոտ, կարևորը թողած սկսեցինք քննարկել այդ հոգեկան խանգարումներ ունեցող տիկնոջ անհեթեթ հարցադրումը:Նա ոչ միայն պետք է դուրս շպրտվի ԵԽԽՎ-պատվիրակների կազմից` այլ նաև պետք է դուրս շպրտվի այդ կուսակցությունից, քանի որ նա այնտեղ ոտի տակ տվեց իմ պետականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=636774509676346&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել