Tert.am-ը գրում է.
Ազգային Ժողովի դիմաց մի խումբ երիտասարդներ ակցիա էին իրականացնում: Քանի որ նրանց ձայնը հեռավորության պատճառով լսելի չէր դարպասներից այս կողմ՝ ես կլինեմ նրանց ձայնն այս դահլիճում։ Այս մասին նշված է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ելույթում:
«Այդ ակցիան ուներ երկու նպատակ։
Նրանք բարձրաձայնում էին Բաքվում պահվող մեր գերիների հարցի մասին: Դրա վերաբերյալ իմ գործընկերներն արդեն խոսել են, և ես չեմ կրկնվի։ Ձեր ուշադրությունը կհրավիրեմ այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է խոսել ոչ միայն մեր հայրենակիցների ազատ արձակման, այլև նրանց անհապաղ տեսակցելու անհրաժեշտության մասին։ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից ի վեր ո՛չ հարազատները, ո՛չ մենք որևէ տեղեկություն չունենք մեր հայրենակիցների որպիսության մասին։ Գերեվարված մեր հայրենակիցներից առնվազն մեկը բանտում հայտարարել էր հացադուլ, և մենք անգամ նրա ճակատագրի մասին տեղեկություններ չունենք։
Մենք շատ շնորհակալ ենք Եվրոպական Խորհրդարանին այս հարցի վերաբերյալ բանաձևերի ընդունման համար, շնորհակալ ենք այդ գործընթացը նախաձեռնած եվրոպացի մեր գործընկերներին, շնորհակալ ենք Եվրանեսթի զեկույցում դա ներառելու համար, բայց ես խոսում եմ հենց այս պահին անհրաժեշտ մարդասիրական քայլերի մասին։ Մենք խնդրում ենք միջնորդել Բաքվում ձեր երկրների և ԵՄ դեսպաններին այցելել մեր հայրենակիցներին և տեղեկատվություն տրամադրել հարազատներին նրանց վերաբերյալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



