Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է երեկ Հովհաննավանքի եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպին:
Սիմոնյանը դատապարտել է լրագրողների նկատմամբ հնչած վիրավորանքներն ու բռնությունները՝ դրանք որակելով անընդունելի։ «Ով էլ որ վիրավորել է լրագրողին, շատ վատ բան է արել։ Դա անընդունելի է։ Ես երբեք չեմ արդարացրել լրագրողի նկատմամբ բռնությունը։ Թող իրավապահները գտնեն մեղավորներին և համապատասխան գնահատական տան»,- ասել է նա:
Միաժամանակ Սիմոնյանը նշել է, որ միջադեպը ցույց է տալիս՝ եկեղեցական համակարգում առկա են խորքային խնդիրներ․ «Այո, եկեղեցու ներսում վաղուց գոյություն ունեցող խնդիրներ կան։ Դրանք հիմա պարզապես երևում են։ Ես որևէ կողմի կողմնակից չեմ, պարզապես հետևում եմ գործընթացին որպես քաղաքացի և հավատացյալ»։



