Մուրազի Բորիկն է բարոյախրատակսն տեսանյութ հրապարակել՝ կոչ անելով դատավորներին իրավաբանություն իմանալուց առաջ նախ մարդ լինել: Մ այս կոչը հղել է երկրում տեղի ունեցող կատավասիայի վերաբերյալ մեկնաբանության կոնտեքստում, ինչը, իհարկե, ճիշտ է, բայց հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝ հարց է ծագում՝ իսկ լրագրողը կամ առավել ևս խմբագիրը նախևառաջ մարդ լինելու պարտավորություն չունի՞: Լրագություն իմանալուց կամ սովորելուց առաջ Բորիկի պես մեկը նախ պետք է արժեհամակարգ ձեռք բերի ու ի սկզբանե հրաժարվի փողի դիմաց այլոց դեմ սև փիառ անելու մտքից նույնիսկ այն դեպքում, երբ պատվիրատուն շատ հարուստ է ու նարցիսիստ:

Այս առումով, ցավոք, Բորիկը չի կարող դրական օրինակ համարվել. նրա մարդկային ու մասնագիտական որակները թերևս թույլ չեն տալիս բարձունքում գտնվել ու ասենք օրումեջ Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին չթիրախավորել՝ «վոինի» կողմից ստացվող փողերի ո պատվերի դիմաց: Այսպիսով՝ Բորիկը ոչ միայն անիծում է օբյեկտիվ լրագրութան հերը, այլև իր հատկանիշներն է ի ցույց դնում՝ զրկվելով այլոց գլխին բորայախրատական ճառեր կարդալու իրավունքից:

Բայց հայտնի է, որ երբեք ուշ չէ՝ ինքնակատարելագործման ճամփան բռնելու, ուստտի մնում է հուսալ, որ մի օր Բորիկը համարձակությամբ կլցվի ու «վոինի» գերությունից կազատվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել