Բորիկի հայտարարությունը հնչում է չափազանց ցինիկ. լրատվադաշտը կեղտոտող այս կիսասուբյեկտի գործունեության ամենահիմնական նպատակներից մեկը Սերժ Սարգսյանին օրումեջ թիրախավորելն ու նրան փնովելն է հանդիսանում, ու դա փաստ է. Հայաստանում չկա մեկ այլ լրատվամիջոց, որն այնքան հաճախ անդրադառնա երրորդ նախագահին, որքան Բորիկի «Polotik»-ը. «վոինը» Բորիկին կոնկրետ դրա համար է վճարում:
Սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցայսօր էլ հանդիսանում է լուրջ քաղաքական գործոն. չհանդիսանար, «վոինը» իր փողերի ձեռքը կրակը չէր ընկել, որ ինչ-որ մի Բորիկ սներ ու Սարգսայնի դեմ կեղտոտ հակաքարոզչություն պատվիրեր: «Վոինը» Սարգսյանի քաղաքական ազդեցության դեմ է պայքարում այն հույսով, որ իրեն կհաջողվի նրանից առաջ ընկնել:
Բորիկն այնքան տխմար է, որ չի հասկանում՝ մի մարդ, որ շատ կոնկրետ խմբակցություն ունի ԱԺ-ում, չի կարող չունենալ քաղաքական ազդեցություն կամ հեղինակություն: Դա քաղաքագիտական աքսիոմ է, որի մասին գուցե Բորիկը տեղյակ է, բայց իրականությունը խեղաթյուրում է, որ «վոինը» գոհ մնա
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4759
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



