Քչերը թերևս ուշադրություն դարձրեցին այն փաստի վրա, որ եկեղեցու դեմ Նիկոլի նոր արշավանքի իրական պատճառ դարձավ իլհամիստ Ալլահշուքյուրը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Փաշազադեն հայ եկեղեցուն ու սփյուռքին մեղադրել էր խաղաղության դեմ տարվող «խաթարող քարոզչության» համար՝ հայտարարելով.«Այնուամենայնիվ, մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ Հայ Եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր առճակատման»:

Սրանից օրեր անց հայտնի է դռնում, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորել են 2 ամսով, ինչպես նաև մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, որը, ի դեպ, նաև հանդիսանումէ Կաթողիկոսի քրոջ որդին, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Այսքանից հետո Երևանում ադրբեջանական մզկիթներ կառուցելու մտադրություն ունեցող Ալլահշուքյուրի ու Նիկոլի սերտագույն կապը հերքել կարող է միայն կա՛մ անհույս նիկոլականը, կա՛մ մտավոր հետամնաց մեկը. Հայաստանն այսօր կառավարվում է նաև Ալլահշուքյուրի թելադրանքով, իսկ վերջին շրջանում տարածվող այն խոսակցությունները, որ հաջորդ էտապում Նիկոլը դնելու է Հայաստանի մահմեդականացման հարցը, թվում են միանագամայն արժանահավատ .հերթական ֆեյսբուքյան «լայվի» միջոցով կհայատարարի, որ եթե ազգովի չթլպատվենք, Իլհամը պատերազմ կասկի, իսկե թե ուզում ենք հավերժական խաղաղության մեջ ապրենք,ուրեմն պետք է հենց թուրքական իսլամ ընդունենք:

Նիկոլը դա կանի վերարտադրվելուց հետո, եթե, իհարկե, մինչ այդ նրան լիկվիդանցել չհաջողվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել