Tert.am-ը գրում է.
Իշխանության կողմից բիրտ ուժի ցուցադրությունը նախընտրական ժամանակաշրջանում սեփական էլեկտորատին հասցեագրված մանիպուլյատիվ ազդակներով պողպատե մանդատի` մուրճի «զորության» ցուցադրություն է: Սակայն իրականում այսպիսի վարքագիծը խոսում է այս իշխանության խոցելիության ու ներքին վախերի մասին։ Որովհետև ուժի և վախի մթնոլորտի միջոցով հասարակության վերահսկողությունը քաղաքական լեգիտիմության ձև չէ, այլ դրա բացակայության ամենավառ ապացույց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյան Դավիթ Անանյանը:
«Այս վարքագիծը, երբ իշխանությունն այլևս ոչ մի սահմանափակում չունի, որևէ եղկելի մեթոդ չի բացառում և ոչնչի առջև կանգ չի առնում, վկայում է սանձարձակության այնպիսի աստիճանի մասին, որն այլևս դուրս է նույնիսկ ավտորիտար քաղաքականության սովորական տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, հասարակությանը մշտապես վախի ու անորոշության մթնոլորտում պահելու այս քաղաքականությունը խաղաղության մասին հռետորաբանությամբ զուգորդելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմի դրսևորման ամենաբարձր մակարդակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



