Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը:
Նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում, 10-ից ավելի հոգևորականներ և աշխատակիցներ բերման էին ենթարկվել, կան ձերբակալվածներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



