Իսկ հետաքրքիր է՝ Գագոն գո՞հ է Սաակաշվիլիի կառավարման վերջնաարդյունքից, ո՞ւմ օրոք կորցրեց իր հողերը Վրաստանը՝ էականորեն կրճատելով սեփական տերիրտորիաները: Ո՞ւմ էին պետք այդ ներդրումները, թվացյալ առաջընթացը, եթե Արևմուտքի կողմից հրահրված ռուս-վրացական պատերազմի հետևանքների տակից մինչև այսօր վրացիները դուրս չեն գալիս, կամ ո՞ւմ են պետք Գագոյի հեքիաթները, եթե Արցախն այլևս դարձել է ազերիների սեփականությունը:
Ինչի՞ դիմաց է Ամերիկան Հայաստանը «ծաղկեցնելու», ինչպես պնդել է Գագոն, ոչ մեկին այդ հարցը չի՞ հետաքրքրում, թե՞ Գագոյի «սիրուն» բեղերի համար են Հայաստան մտնելու: Մտնում են, որ մեզ օգտագործեն երկու երկրի՝ Իրանի ու ՌԴ-ի դեմ. Արևմուտքն այստեղ այլ բան կորցրե՞լ է:
Գագոյի համար լրիվ մեկ է. «լիժբը» գոնե պատգամավոր մնա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4736
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



