Հայտարարելով, թե ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք տարածաշրջանում ուզում ենք կայուն խաղաղություն՝ երկրի էկոնոմիկայի հերն անիծող ՔՊ-ական Պապոյան Գևորը, մասնավորապես, հայտարարել է.«Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ նաև թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք։ Եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակի պատմությանը»:

Գռզոյի երազանքի մասին խոսող Գևորը հաշվարկե՞լ է ռիսկերը՝ տնտեականից՝անվտանգային. գուցե Նիկոլը թուրքերին համարում է իրեն արյունակից եղբայրներ, սակայն նրանք հայ ժողովրդին համարում են ոխերիմ թշնամի, որի արյունը մինչև վերջ դեռ պիտի խմեն:

Եթե ներդրումների զգալի մասը լինի թուրքական, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է դառնալ քաղաքական ճնշումների նկատմամբ խիստ խոցելի։ Թուրքիան կօգտագործի ներդրումները՝ Հայաստանի սուվերենությունը կուլ տալու համար: Պապոյան Գևորը Թուրքիայի ու թուրքական ներդրումների մասին խոսում է այնպես, ասես Թուրքիան չէ, որ 44-օրհյա պատերազմում նվաճեց Արցախը, իսկ հետո հայաթափեց այն ոչ առանց Նիկոլի օգնության: Դե իսկ այդպես էլ Անկարայի կողմից չճանաչված Ցեղասպանթյան մասին խոսելն ավելորդ ենք համարում.սրանց համար բա դա հա՞րց է…

Գևորը չի հասկանում, որ հայ հասարակության զգալի մասը դեռևս խոր վերքեր ունի 2020թ․ պատերազմից հետո։ Այս ֆոնին ՔՊ-ականի հայտարարություններն ընկալվում են որպես նողկալի ստորաքարշություն։

Ինչ վերաբերում է նախորդ երեք տասնամյակների վերաբերյալ հնչեցված գնահատականին, ապա նկատենք՝ շնորհիվ թուրքական ներդրոմների բացակայության էր նաև, որ մեզ հաջողվեց Հայաստանը թուրքական համամ չսարքել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել