Արդյոք հարցին նման մոտեցումը ճի՞շտ է, թե՞ Բորիկն ու նրա հյուրերը, կատարելով «վոինի» պատվերը, «փրփուրներից են կախվում»՝ չիմանալով՝ է՛լ ինչպես իրական ընդդիմությանը հարվածել:
Չնայած ոմանց կարող է այս տեսակետը թվալ անսխալ՝ ելնելով որոշակի քաղաքական-ռազմավարական հիմնավորումից, սակայն պետտք չէ Հայաստանում առկա իրավաքաղաքական ռեալներն անտեսել. իմպիչմենտի գործընթացը կոնկրետ ժամկետներով պայմանավորելն իր մեջ պարունակում է լուրջ ռիսկեր և հակասում է գործընթացի քաղաքական տրամաբանությանը:
Խնդիրն այն է, որ այս պահին ընդդիմությունը չունի անհրաժեշտ 54 ձայնը, և հաջողության համար անհրաժեշտ է ներգրավել անկախ պատգամավորների կամ իշխող խմբակցության ներկայացուցիչների, ինչը ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Արհեստականորեն սեղմ ժամկետներում գործընթաց սկսելը կհանգեցնի կանխատեսելի ձախողման: Մյուս կողմից՝ խիստ ժամկետներ սահմանելը կամ վերջնագրեր ներկայացնելը զրկում է ընդդիմությանը ռազմավարական ճկունությունից, ինչը ձեռնտու է միայն իշխանությանը: Միաժամանակ ակնհայտ է, որ առանց լայն հանրային ճնշման և համաժողովրդական պահանջի, խորհրդարանական մեծամասնությանը կամ տատանվող պատգամավորներին դժվար կլինի համոզել միանալ գործընթացին, իսկ նման համախմբման հասնելը պահանջում է ժամանակ և հետևողական աշխատանք, որը հնարավոր չէ տեղավորել արհեստականորեն սահմանված կարճ ժամկետներում:
Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էին մտածում «Հայաստան» խմբակցությունում, երբ արհեստականորեն ձգձգում էին գործընթացը՝ փաստացի հրաժարվելով տալ իրենց ստորագորությունները: Ակնհայտ է, որ եթե Իշխան Սաղաթելյանն ամռանն ունենար երկար սպասված հայտնի ելույթը, շանսերը շատ ավելի մեծ կլինեին,և գուցե հիմա Նիկոլը չլիներ իշխանության: Չարեցին, որ բորիկների «բերանը լեզո՞ւ դնեն»: Ո՞վ գիտի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4733
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



