168.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ Ուկրաինայի մեծ մասն անվտանգ է, ուստի կոչ է անում անհապաղ այնտեղ տեղակայել արևմտյան զորքեր՝ չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում արևմտյան զորքերի կամավոր կոալիցիային, եկեք սկսենք զբաղվել այս հարցով հիմա։ Ոչ մի դեպքում այս զորքերը չեն տեղակայվի մարտական գործողությունների համար։ Նրանց դերը ռազմաճակատից դուրս աջակցություն ցուցաբերելն է. նրանք պետք է զբաղվեն լոգիստիկայով և վարժանքներով։ Քանի որ Ուկրաինայի մեծ մասն անվտանգ է, չկա որևէ պատճառ, որ նրանք չկարողանան հիմա գնալ»,- գրել է Ջոնսոնը Daily Mail-ի համար հոդվածում։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/10/11/2293412.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



