Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Կեսգիշերից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները բեռնատարներով հող է տեղափոխվել, որպեսզի ծածկեն տարածը: Նաև փրկարար ծառայությունն է միացել: 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պատահական չէր և որ հրդեհի հետ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել