Բայց խաղաղության լինել-չլինելը միայն զոհերի բացակայությա՞մբ է չափվում: Իսկ ոչի՞նչ, որ նախքան խաղաղության խաբկանք ստեղծելն Իլհամը նախ Արցախը ցեղասպանեց, դրանից առաջ էլ բազմահազար հայորդիների գլուխը կերավ ու Հայաստանին մարտի դաշտում պարտության մատնեց: Հիմա կրակի, որ ի՞նչ անի, ինչո՞ւ կրակի, եթե ստացել է սրտի ուզածն ու դեռ ստանալու է, եթե Նիկոլը վերարատարդվի: Ավելին՝ չի կրակում, որ իրեն ծառայող խոզերի «բերանը լեզու դնի»:
«Խոզը» չի ցանկացել խոստովանել այն տրիվիալ փաստը, որ եթե սահմանին զոհեր չկան, բայց միևնույն ժամանակ տեղի է ունենում տարածքային կորուստ, ռազմավարական դիրքերի զիջում կամ պետական ինքնիշխանության սահմանափակում, ապա դա չի կարող կոչվել իրական խաղաղություն:
Իսկ ոչի՞նչ, որ նախկին նախագահների օրոք Հայաստանը, չնայած սահմանային լարվածությանը, պահպանում էր Արցախի և անվտանգության գոտու վերահսկողությունը,իսկ բանակցություններում հանդես էր գալիս «վերևից»՝ «փետ կոխելով Իլհամի հետևը»։
Ակնհայտ է, որ «Խոզի» հայտարարությունը բացառապես քարոզչական բնույթ ունի. փորձել է նախկիններին ներկայացնել որպես պատերազմի և զոհերի հեղինակներ, իսկ սեփական շեֆին՝ խաղաղության աղավնի, ում շնորհիվ թուրքը մարդ չի սպանում է՛լ։
Իրական խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա արժանապատիվ պայմաններով կնքված խաղաղության պայմանագիր, այլ ոչ թե այն, ինչ որ հիմա ունենք, երբ Իլհամը բամփում է, Նիկոլը՝ կզում, աշխարհն էլ նայում է ու ծիծաղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



