Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ վրացական կողմից հանդիպմանը կմասնակցի երկրի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

«Երեք երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարցեր և եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման ծրագրեր»,- նշել է աղբյուրը, որի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա իր թուրք և ադրբեջանցի գործընկերներ՝ Յաշար Գյուլերի և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։

Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումից հետո նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր և կհրապարակեն հայտարարություններ։

Նշենք, որ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունենում ամեն տարի, իսկ անցյալ տարի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բաթումում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել