«Բոլոր քայլերը կձեռնարկվեն, եւ թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է... Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները եւ հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, եւ մենք լավ գիտենք՝ ինչ անենք... Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի եւ բոլորը գիտեն՝ ինչ հետեւանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք եւ ինչ անենք:»
Էս Փոստանջյանի սանձարձակության հետ կարող է համեմատվել միայն կանացի համառությունը՝ չմոտիվացված ու չարդարացված: Զառա ջան, արևիդ ղուրբան, երկրիդ մեծ մասը ասում ա, որ շատ տգեղ բան ես արել, էդ մեծ մասի մեծ մասը դա ասում ա շատ կոպիտ ու վիրավորական ձևակերպումներով, իսկ դու փոխանակ մեղա գաս, մի բան էլ հոխորտում ես:
Ի՞նչ ռեպրեսսիայի մասին է խոսքը, ցանկացած նորմալ երկրի պատվիրակ իրեն քո պես պահեր, օդանավակայանում իրեն պոմիդորներով ու ձվերով կդիմավորեին, իսկ դու դրած քո էշն ես քշում, դուխով աղջիկ ես խաղացնում:
Մի բան էլ քեզանից գոհ հիշացնում ես, որ մի անգամ էլ փորձել են հանել, բայց չեն կարացել: Էն անգամը չհանեցին, որովհետև էն ժամանակ Եվրոպա էին ուզում մտնեինք ու հեչ չէին ուզում ինչ որ Փոստանջյանի պատճառով խնդիրներ ունենալ ու գրանտերի հոսքը նվազեցնել ու չհանեցին: Հիմա էդ խնդիրը չկա, Եվրոպա էլ կարծես չենք ուզում մտնել ու կթռցնեն քեզ պատվիրակությունից, ինչպես շամպայնի պռոբկեն՝ շշի վրայից և մի հատ օֆ էլ չեն անի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել