Ժողովրդավարության մասին խոսող Սոնիկը մոռացել է, որ ժողովրդավարության առանցքային արժեքներից մեկը հենց հաշվետվողականությունն է: Եթե երկերում իշխող քաղաքական ուժը ՔՊ-ն է, պետութունում օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ ո՞վ է պարտավոր հանրությանը պարզաբանում ներկայացնել, Մոգադիշոյի կառավարությո՞ւնը, թե՞ Սոնիկը մարդկանց դրել է լրիվ հիմարի տեղ ու կարծում է, թե ոչ ոք չի հիշում Նիկոլի այն հարցարդումը, թե կա, արդյոք, մի դատավոր, որը կարող է իր ասածը չանել: Այս հայտարարությունից հետո կանգնել ու «միամիտ աչքեր անել» կարող են միայն սոնիկները:
Նկատենք, որ կոնկրետ այս ՔՊ-ականը բազմիցս հանդես է եկել թափանցիկության և քաղաքացիական վերահսկողության օգտին հատկապես միջազգային հարթակներում՝ շեշտելով, որ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։ Հետևաբար՝ իշխանական պատգամավորների բանուգործի անունն է՛լ որն է, եթե ոչ երկրում առկա իրավիճակի վերահսկողությունը, պետական մարմինների աշխատանքը մոնիթորինգի ենթարկելն ու խնդիրները բարձրաձայնելը։
Սոնիկը, իհարկե, մանր ձուկ է. այս և այլ նմանատիպ հարցեր պետք է ուղղել կոնկրետ Հակոբյան Աննային. Հայաստանը նրա կառավարման տակ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4716
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



