Տվյալ դեպքում ինքնիշխան սուբյեկտի դերում հանդես է գալիս ոչ թե Բորիկը, որ պատվերով ստատուսներ է հաճախ բստրում ու հայտնի ուղղությամբ հակաքարոզչություն իրականացնում «Politik»-ի եթերում, այլ «վոինը», որ ի դեմս Թաթոյանի տեսել է իր համար մարտահրավեր, տեսել է ու Բորիկին քսի տվել:
Օրերս տեղեկություններ տարածվեցին այն ամսին, թե ինչով է հիմա զբաղված ՊԵԿ նախկին ղեկավար Բադասյան Ռուստամիկը, որը, ինչպես հայտնի է, ուներ սորոսականի համարում՝ հանդիսանալով Նիկոլի հիմնական թիմակիցներից մեկը: Եվ ահա պարզվում է՝ նա աշխատում է Բորիկին կեղտոտ պատվերներ տվող «վոինին» չափազանց հարազատ Արդշինբանկում. իրավական հարցերի գծով տնօրենն է, ստանում է ամսական 6.5 մլն. դրամ աշխատավարձ: 2024թ.-ի վերջում էլ՝ միանվագ ստացել է 700000 դոլար պարգևավճար:
Հարց՝ Բորիկը տեղյա՞կ է այս մասին, մեկնաբանություն ունի՞, ի՞նչ գնահատական պետք է սրան տրվի ու ի՞նչ հետևություն պետք է արվի:
Սա խոսում է այն մասին, որ «վոինի» ու Նիկոլի հակադրությունն իրականում արհեստական է. «իրար բերան թքած ունեն» ու սովոր են կադրերով հաճախ փոխանավել. բոլորը գիտեն, օրինակ, որ փոխվարչապետ Գրիգորյան Մհերը «վոինի» ստրուկն է, Ռուստամիկն էլ փաստորեն, դաձել է «վոինի» ստրուկը և այսպես շարունակ:
Այնպես որ՝ Բորիկը լավ կանի, եթե մի ստատուս էլ այս հարցի վերաբերյալ մոգոնի: Տեսնենք՝ ինչ է մտածում, ողջունում է, թե՝ դատապարտում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4709
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



