168.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի նախնական հզորությունը լինելու է 240 Մվտ, որը հետագայում կարող է հասնել մինչև 600 Մվտ-ի։
Հողմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2028 թվականին։
Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականն այդ երկրում նախատեսվում է հասնել մինչև 6 Գվտ վերականգնվող էներգիայի հզորության, որի զգալի մասը՝ 4 Գվտ-ը, ուղղվելու է արտահանման։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/10/07/2291075.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



