Ինչպես հայտնել է ու նկարել Նիկոլը՝ Չինաստանից վերադառնալուն պես Աննան հայկական խորոված է ցանկացել խժռել. Նիկոլը անմիջապես կատարել է նրա ցանկությունը՝ ազնավուրյան թովիչ ելևէջների ներքո դառնալով Աննայի մատուցողը:

Սրանում ինչ-որ խորհրդանշական բան կա. Նիկոլը քաղաքականության մեջ էլ է Աննայի մատուցողը, մանղալչին ու «պովռը»: Աննան պատվիրում է, «մարդը» պատրաստում ու մատուցում, մենյուն էլ Էրդողանն է նախապես կազմում: Ահա սա է այսօր Աննայի կառավարած Հայաստանի իրական պատկերը:

Ինչ վերաբերում է հայկական խորովածին, ապա նկատենք, որ Աննայի ու դրա միջև չկա որևիցե օրգանական կապ՝ անկախ նրանից, թե որքան շատ է նա ուտում. հայկականը՝ ուր, Աննան՝ ուր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել