Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոնաթերթը երեկ կարծես «պարզաբանել է», թե ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում շարունակաբար գործածվող «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ։  Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այդ թերթում համաթուրանական անթաքույց բարբաջանքներով լեցուն հերթական հոդված կոչեցյալում ուղղակի գրված է՝

«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։

Ընդ որում, բացահայտ լկտիությամբ նշված է նաև այդ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը՝ միավորել թյուրքալեզու պետությունները, ինչից բխում է, որ թշնամին դա պատկերացնում է հենց «Թուրանական միջանցք»»,-գրել է Ոսկանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել