Երեկ ԵԽԽՎ նիստում Զարուհի Փոստանջյանի պահվածքը ոչ ադեկվատ էր: Իհարկե նա այդ պահին չէր գիտակցում, որ ներկայացնում է Հայաստանը և չի ներկայացնում «Ժառանգությունը», իսկ դա խոսում է նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին: 

Ժառանգությունը իր ողջ ներուժով փորձում է արդարացնել Զարուհու ոչ ադեկվատ պահվածքը : Նրանց պաշտպանական մարտավարությունն այսպիսին է .«Զարուհին ունի խոսքի իրավունք, ի՞նչ կցանկանա այն էլ կխոսի, նա ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է»:
1.Այս քայլով «Ժառանգություն»-ը ոչ ուղղակի բայց ցույց է տալիս, որ Զարուհու այս ելույթը «Ժառանգության» հետ կապ չունի: Եվ իր ելույթի համար պատասխանատու է միմիայն Զարուհին:

2. Մենք էլ նրան պաշտպանում ենք միայն այն պատճառով, որ նա «Ժառանգական» է:

3.Պարոն Արմեն Մարտիրոսյան, վերը նշված մտքերը դուք էլ եք արտահայտել, ի՞նչ եք կարծում, այն մարդիկ, ովքեր ընտրել են Փոստանջյանին համաձա՞յն են նրա հետ: Գիտեմ հարցիս պատասխանելը դժվար կլինի, բայց ժողովրդի անունից, որ խոսում եք այդքան հեշտությամբ մի խոսեք: Հա մեկել մի բան, եթե չեք մոռացել Զարուհին մեծամասնականով չի ընտրվել, ստացվում է ժողովուրդը «Ժառանգություն» է ընտրել, ոչ Զարուհի: Ընտրել է «Ժառանգության» ծրագիրը, «Ժառանգության» գաղափարները: Ի՞նչ է ստացվում, որ Զարուհու ելույթը «Ժառանգության» ծրագրերց մե՞կն է, թե՞ դա արդեն գաղափար է:

Լավ կլինի նրան պաշտպանելու փոխարեն, սահմանափակեք նրա մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին ու նստաշրջաններին: Իսկ եթե նա պետք է մասնակցի, նախապես դասընթացներ անցկացրեք նրա հետ, թե, որտեղ ինչպես իրեն պետք է պահի: Թե չէ հաջորդ անգամ «Ժառանգություն»-ը կարող է առանց ձայներրի մնալ ու տիկին Փոստանջյանն այլևս ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել