Հասոյի պնդումը փաստացի չի դիմանում որևէ քննադատության։ Նախ՝ նախագահները երբեք չեն մեղադրել Հայաստանի պետությանը պատերազմ սադրելու համար, ապա՝ նրանց հայտարարությունները եղել են քաղաքական գնահատականներ՝ իշխանությունների սխալների մասին. ո՞վ զրոյացրեց բանակցային ժառանգությունը, ո՞վ հայտարարեց սեփական կետից բանակցելու մասին, ո՞վ ի լուր աշխարհի Ացախը Հայաստան հռչակեց, Նիկոլը չէ՞ր։
Ինչ վերաբերում է «սուտ մատնություն» ասվածին, ապա կնհայտ է, որ Հասոն իրավական տերմիններին չի տիրապետում. իրավական առումով սուտ մատնություն նշանակում է կեղծ տեղեկություն հաղորդել իրավապահ մարմիններին՝ որևէ մեկին վնասելու նպատակով։ Նախկին նախագահների հայտարարությունները քաղաքական գնահատականներ են, ոչ թե իրավական գործընթացի մաս:
Այսպիսով, Հասոյի խոսքերը ոչ թե փաստերի արձանագրում են, այլ քաղաքական մանիպուլյացիա՝ մի բան, որը դարձել է հասոների ձեռքի ամենահիմնական գործիքն ընտրություններին ընդառաջ: Հասոյի հայտարարությունը ունի երեք հիմնական նպատակ՝ նախկին նախագահներին ներկայացնել որպես հայադավ, ներկայիս իշխանության սխալները թաքցնել՝ մեղադրելով նախորդներին, իրական խնդիրներից (անվտանգություն, սահմանային կորուստներ, արտաքին քաղաքական ձախողումներ) շեղել հանրային ուշադրությունն ու չքմեղանալ։
Բայց Հասոն չի հասկանում, որ նման մանիպուլյացիաներով միայն բարդացնում է Նիկոլի վիճակը՝ ի տես դնելով փաստը, որ ՔՊ-ն չի պատրաստվում կրել սեփական սխալների պատասխանատվությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4677
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



