Armsport.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության թալիսմանները։ Այսպիսով, առաջնության թալիսմաններն են սպիտակագլուխ արծիվը, յագուարը և եղջերուն, որոնք ներկայացնում են համապատասխանաբար երեք հյուրընկալող երկրները՝ ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան։ 

Յուրաքանչյուր թալիսման ունի իր սեփական՝ ՖԻՖԱ-ի կողմից մշակված սյուժեն և ներառում է ինչպես խաղային դիրքը ֆուտբոլային դաշտում, այնպես էլ նախապատմությունը։

Արծիվը կրում է ԱՄՆ ազգային հավաքականի կապույտ արտագնա համազգեստը։ 2024 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած կոնգրեսի օրինագիծը սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչեց որպես երկրի ազգային խորհրդանիշ։

Եղջերուն ներկայացնում է Կանադան և կրում է երկրի կարմիր տնային համազգեստը։ Թալիսմանը նաև ոգեշնչված է կանադական թխկու տերևով, որը երկրի ազգային խորհրդանիշն է։

Զայու անունով յագուարը ներկայացնում է Մեքսիկան և կրում է երկրի կանաչ տնային մարզաշապիկը։ Հին մեքսիկական քաղաքակրթությունները, ինչպիսիք են մայաները, մեծ նշանակություն էին տալիս յագուարին՝ այն կապելով անդրաշխարհի հետ և խորհրդանշելով ուժ ու քաջություն։

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել