Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում տեղի ունեցածը շտապել է դատապարտել Նիկոլը՝ հայտարարելով՝ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ «…Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,-սեփական գրառումն է եզրափակել նա:

Նիկոլի արագ արձագանքը կատարվածին վկայում է այն մասին, որ նա հասկացել է իր համար այս ամենից բխող քաղաքական վտանգը: Նման արձագանք հնչեցնելով՝ նա փորձում է համոզել, թե ինքը շահագրգռված չէր ընդդիմադիր պաշտոնյայի չեզոքացմամբ, որ տեղի ունեցածում չարժե քաղաքական ենթատեքստ փնտրել և այլն:

Ինչ վեաբերում է վերլուծություններից արվելիք եզրահանգումներին, ապա արդեն իսկ կանխատեսելի է, թե ինչպիսին դրանք կլինեն. մի քանիսի գլուխ կթռնի, ու շատ հնարավոր է, որ ՆԳ նախարար Սարգսյան Արփինեի գլուխն էլ դրանց ցանկում լինի, եթե, իհարկե, նրան հովանավորող կլանը բավարար սկզբունքայնություն չդրսևորի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել