ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին: Այս մասին հայտնում են Կրեմլից:

Ֆորումին կմասնակցեն նաև ՄԱԳԱՏԷ–ի տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլաինգը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը և այլք, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումում Պուտինը ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել