Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի (սպանություն), 44-155-րդ (սպանության փորձ) և 335-րդ (ապօրինի զենքի շրջանառություն) հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, իրականացվում են քննչական և ապացուցողական գործողություններ։
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը հայտնի էր որպես ընդդիմադիր. «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր և Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցել էր «Միասնություն» դաշինքով, հայտնի էր իր սկզբունքային դիրքորոշմամբ:
Այս հագամանքը կարո՞ղ է կապ ունենալ տեղի ունեցած սպանության հետ, համայնքապետի քաղաքական հայացքները որևէ կերպ դեր խաղաղցե՞լ են տեղի ուենցած ողբերգության հարցում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ստանալը, ամենայն հավանականությամբ, դժվար է լինելու՝ հաշվի առնելով ներկայիս Հայաստանի իրողությունները:
Անկախ նրանից, թե քաղաքականություն կա տեղի ունեցածում, թե՝ ոչ, մի բան հստակ է՝ Հայաստանում բավական սուր քրեածին մթնոլորտ է հաստատվել, և իրավապահները չեն հացնում իրավիճակը պատշաճ վերահսկողության տակ պահել,ինչը թերևս զարմանալի չէ. նրանց բուն առաքելությունը աթոռը Նիկոլի հետույքի տակ պահելն է, ինչով և հիմնականում զբաղվել են հետպատերազմյան փուլում:
Հուսանք՝ գործը հնարավորինս արագ կբացահայտվի, ու ծածկադմփոց չի լինի, քանի որ հակառակ դեպքում ընտրությունների շեմին սա կարող է լուրջ հարված դառնալ՝ Նիկոլի հեղինակությանը՝ հաշվի առնելով հատկապես համայնքապետի քաղաքական հայացքների գործոնը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4656
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



