Նախկինում, երբ այցելում էի Վաշինգտոն, միշտ խոսում էի հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Եվ հիմա ես այս մայրաքաղաք եմ գալիս բոլորովին նոր օրակարգի մասին ուղերձով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Այդ հակամարտությունն ավարտվել է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նշել, որ մենք չափազանց շնորհակալ ենք նախագահ Թրամփին և նրա վարչակազմին առաջնորդի դեր ստանձնելու և այս հակամարտության վերջնական լուծմանը նպաստելու համար: Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղություն է տիրում»,-նշել է Հիքմեթ Հաջիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել